Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Վթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանք չի սպառնում

Վթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանք չի սպառնում
12.04.2019 | 14:36

Ավտովթարի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում` տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Նրանց առողջական վիճակը նորմալ է», - Facebook-յան իր էջում գրել է ՊՆ խոսնակը: ՊՆ համարանիշներով ЗИЛ-ը դուրս է եկել ճանապարհի երթեևկելի գոտուց և գլխիվայր շրջվել, կան վիրավորներ։ Վիրավորները հոսպիտալացվել են, լուրջ վնասվածքներ: Պատահարը տեղի է ունեցել Մեղրիի վարչական տարածքում գտնվող «Ծիրանի ձոր» վայրում։ 18 հոգի մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն:

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ